Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռիի մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: