31-ամյա Աարոն Չեմբերսը, ով իր տանը մարիխուանա է աճեցրել, ինքն է ոստիկանություն կանչել, երբ ինքչ-որ մեկը գողացել է նրա թփերից մի քանիսը, հաղորդում է The Daily Star-ը:
Ոստիկանները հայտնաբերել են, որ նրա տան նկուղում դեռեւս ինը թուփ է մնացել, ինչպես նաեւ դանց աճեցման համար նախատեսված սարքավորումներ: Չեմբերսի աճեցրած կանեփի արժեքը կազմել է մոտ չորս հազար ֆունտ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Թե որքան թփեր են գողացվել, չի հաղորդվում: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:





























