«Ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում» ներշնչանքը, իրականում, աշխատում է: Մոտ 15 հազար մարդու հետազոտումը ցույց է տվել, որ կյանքի բարդությունները մարդուն ավելի երջանիկ են դարձնում, առնվազն երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից, գրում է The Herald Sun-ը: Այսինքն, մարդն ավելի է հակված լինում հեռանկարում երջանիկ իրադարձությունների:
Մասնագետները 14986 մարդու խնդրել են ծանոթանալ դրական իրադարձությունների վեց սցենարների հետ: Եղել է նաեւ բացասական իրադարձությունների՝ ամուսնալուծության, հարազատի մահվան, սցենարներ: Մասնակիցները պատմել են՝ արդյոք բախվել են ներկայացված իրադարձությունների հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Պարզվել է, որ նրանք, ովքեր վերապրում են բացասականը, չեն կարողանում լիարժեք հաճույք ստանալ դրական իրադարձություններից: Իսկ նրանք, ովքեր անցյալում են թողել բարդություններն ու տհաճությունները, ավելի մեծ հաճույք են ստացել կյանքից: Մասնագետների կարծիքով, բարդությունները մարդկանց սովորեցնում են հաճույք ստանալ ներկայի փոքրիկ ոււրախություններից:





























