Ուկրաինայում հատուկ վեբ-ռեսուրս է մշակվել տարեց մարդկանց համար: Նոր կայքի օգնությամբ թոշակառուները կարող են տեղեկություններ ստանալ իրենց հասանելի բժշկական, սոցիալ-կենցաղային, կրթա-մշակութային եւ այլ ծառայությունների մասին, որոնք տրամադրվում են պետական եւ ոչ պետական կազմակերպությունների կողմից: Այդ մասին հաղորդում է 0652.ua-ն`վկայկոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Բացի այդ կայքում տեղադրված են հաստատությունների կոնտակտային տվյալները, որոնք տրամադրում են բժշկական, սոցիալական եւ այլ ծառայություններ, օգտակար խորհուրդներ տարեց հասակի մարդկանց համար:
Կայքում ռադիոձայնագրությունների ձեւաչափով հնարավոր է պատասխաններ գտնել տարեց հասակում առողջ կենսակերպի, ինչպես նաեւ փոխօգնության մասին հարցերին(երեք ռադիոհաղորդում 30 րոպեում):
Բացի այդ կայքում տեղադրված են հինգ ուսուցողական տեսաֆիլմեր իրենք իրենց մասին հոգ տանել չկարողացող մարդկանց խնամքի մասին` որպես օգնություն կրտսեր բուժանձնակազմին եւ ծանր հիվանդներ ունեցողների ընտանիքներին:





























