Բրազիլիայում շունն իր վրա է վերցրել  վահանակրի երկու որբացած ձագուկների խնամքը, հաղորդում է Globo.com-ը: Կենդանին սկսել է կերակրել ձագուկներին, երբ տերը դրանց տուն է բերել: Վահանակիրներին գտել են շաքարեղեգի պլանտացիաներում: Այնտեղ դրանց մորը տրակտորն է հարվածել, որից հետ նա մահացել է` ձագերին որբ թողնելով: Վահանակիրներին սկսել են կերակրել կովի կաթով: Սակայն կենդանիներով հետաքրքվել է ընտանի շունը, որը մայրական փորձ չունենալով, սեփական կաթ է արտադրել ու կերակրել ձագերին, հաղորդում է Lenta.ru-ն:

Տերերն ուրախացել են, որ իրենց սիրելի կենդանին կարողացել է օգնել վահանակիրներին ապրել: Ամեն դեպքում, երբ դրանք մեծանան ու կարողանան ինքնուրույն սնվել, անհրաժեշտ կլինի դրանց վայրի բնություն հետ ուղարկել: Ընդ որում բնապահպանության հարցերով դեպարտամենտը նշել է, որ ժամանակավոր վահանակիրներին տանը պահելը Բրազիլիայի բնապահպանության որեւէ նորմատիվ ակտ չի խախտում: