Համացանցում արագորեն տարածվում է տեսանյութը, որն անվանել են Ժան Կլոդ Վան Դամի «վիրտուալ նոքաութ»: Խոսքը Չաք Նորիսի ամանորյա շնորհավորանքի մասին է: Այն իրենից ներկայացնում է ամերիկացի դերասանի մասնակցությամբ գովազդային հոլովակի կրկնօրինակում, որտեղ Վան Դամը երկու բեռնատարների վրա «շպագատ» վարժությունն է կատարել: Այս պահի դրությամբ այդ հոլովակը 61 մլն դիտում ունի YouTube-ում:

Նոր հոլովակում դերասանը, Չաք Նորիսի նմանակը, մի քանի կիլոմետր բարձրության վրա՝ միմյանց կողք գտնվող երկու «Բոինգների» թեւերին նույն վարժությունն է կատարում: Ավելին, գլխավերեւում մի քանի տասնյակ հատուկ ջոկատայիններ են կանգնած, որոնք ամանորյա եղեւնի են պատկերում: Երբ տեսախցիկը հեռացնում են, ապա տոնածառի լույսեր են նրանց վրա վառվում:

Դատելով գործած ազդեցությունից՝ նոր հոլովակը բոլոր հնարավորություններն ունի դիտումների թվով առաջ անցնել նախորդից: Դեռ երկու օր է անցել, այն ավելի քան 4 մլն դիտում ունի, հաղորդում է Utro.ru-ն: