Գիտնականները պարզել են, ինչպես են բարձր շաքարայնությամբ եւ յուղայնությամբ մթերքները կապված ճանաչողական ունակությունների նվազման հետ, հաղորդում է Gothamist-ը: Փորձը ցույց է տվել, որ առնետների մոտ նման դիետայից վեց օր անց  բախվել են հիշողության վատացման հետ:

Բորբոքում է գրանցվել ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է հիշողությունների ձեւավորման ու պահպանության համար: Հենց այս երեւույթն էլ ընկած է կապի հիմքում: Ընդ որում, ազդեցությունը, որը նկատվել է առնետների մոտ, նկատվել է նաեւ մարդկանց մոտ: Մասնավորապես նվազել են ուղեղի գործառնությունները, մասնավորապես, ավելացել է  արձագանքի արագությունը: Այդ փոփոխությունները նկատելի են եղել վնասակար սննդամթերքի օգտագործումից արդեն հինգ օր անց, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այս ամենն առավել վտանգավոր է օրգանիզմի ծերացման տեսանկյունից: Այս գործոնները էապես վատթարացնում են հիշողությունը եւ ճանաչողական ունակությունները: Գիտնականները պետք է պարզեն, կարող է արդյունք ճիշտ սնունդը բարելավել հիշողությունը: