Վարվիկի համալսարանի մասնագետները ցածր յուղայնությամբ շոկոլադ են ստեղծել, որը ջրիմուռների ժելեի միկրոսկոպիկ գնդիկներ է պարունակում: Դրանք շոկոլադե զանգվածին ծավալ են հաղորդում, հաղորդում է The Daily Mail-ը: Ընդ որում, ջրիմուռները հարուստ են մանրաթելերով(80 տոկոս մանրաթել), որոնք բնականից ախորժակ են հարուցում:
Նախկինում նույնպես փորձ է կատարվել նվազեցնել շոկոլադի յուղայնությունը(սովորաբար 30 տոկոս): Սակայն տուժում էր համն ու բաղադրությունը: Օրինակ, օդի պղպջակները այն «թեթեւ» են դարձնում, ջուրը շոկոլադե սալիկին զրկում է փափկությունից ու սպիտակ փառ է առաջացնում: Իսկ ագարը(ջրիմուռներից բաղկացած նյութ) ճիշտ ջերմաստիճանի դեպքում նույն շոկոլադի պես պնդանում է: Ուստի խնդիրը լուծված է, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ժելեից գնդիկներն այնքան փոքր են, որ մարդը պարզապես չի կարող դրանք նկատել: Փորձարկումները ցույց են տվել. Շոկոլադի նոր տարբերակն իր համով նախորդից չի տարբերվում: Միաժամանակ փորձագետները կասկածում են, որ հասարակությունը կընդունի առողջ շոկոլադին:





























