Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրը հավաստիացնում է, որ ուկրաինուհի Եկատերինա Կոզակը աշխարհում ամենատարեց կինն է: Եթե դա հաջողվի ապացուցել Գինեսին, ապա ուկրաինուհին իր 117-ամյակին (2014-ի փետրվարի 14-ին) միջազգային ճանաչում կստանա:
Եկատերինա Կոզակը ապրում է Իվանովո-Ֆրանկովսկի Խոտիմիր գյուղում, հաղորդում է ZN.ua-ն:
«Այն բանից հետո, երբ մահացավ 115-ամյա ճապոնուհին, Եկատերինան դարձել է աշխարհում ամենատարեց կինը: Նրա ճնշումը 140/70 է, սրտի աշխատանքը նորմալ է, տեսնում է առանց ակնոցների, լսողությունը եւս լավ է: Նա ընդամենը մի քանի տարի առաջ է դադարեցրել գյուղատնտեսական աշխատանքներն իր այգում»,-ասել է Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի ղեկավար Վիտալի Զորինը:





























