Մեծ Բրիտանիայում կպատրաստեն ամանորյա ամենաթանկ պուդինգը: Հյուրասիրության թանկ լինելը բացատրվում է բաղադրիչների արժեքով. մասնավորապես 1810թ.-ի թողարկման գինի եւ Հենրիխ VI-ի ժամանակների մետաղադրամ: Բացի այդ փուդինգի բաղադրության մեջ կմտնեն օրգանական տարրեր, իրանական նուշ եւ պերճածաղիկ: Թեեւ փուդինգը դեռ պատրաստ չէ, այն արդեն վաճառքի է հանված: Այն հնարավոր կլինի պատվիրել մինչեւ դեկտեմբերի 21-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
Գնորդի պատվերից հետո անհրաժեշտ կլինի ճշտել պատվերի մանրամասները, օրինակ, նա կարող է խնդրել փուդինգը պատրաստել առանց ընկույզի կամ առանց բաղադրիչների, որոնք խախտում են բուսակերների սննդակարգը: Պուդինգից բացի հաճախորդի կուղարկեն թանկարժեք ողջ ոգելից խմիչքը, որը կմնա ամանորյա աղանդերի պատրաստման ժամանակ օգտագործված շշերում (բացառությամբ կոնյակից բացի փուդինգի բաղադրությունում կլինի շերի, ռոմ եւ մարսալա տեսակի գինի):





























