Խավարասերի չորս մետրանոց արձանը, որը դեռ 1990-ականների վերջին տեղադրվել էր ավստրալիական Ադելաիդայում, աղբավայրից կվերադառնա իր ավանդական տեղը, հաղորդում է ABC News-ը:

Մետաղե արձանը հայտնվել է քաղաքի հյուսիսում՝ որպես բողոքի նշան այդ տարածքում աղբավայրիի կազմակերպման: Աղբանոց այդպես էլ չի հայտնվել, սակայն հսկա միջատը մնացել է ու վերածվել է յուրատեսակ տեսարժան վայրի, հաղորդում է Lenta.ru-ն:

Մի քանի շաբաթ առաջ պարզվել է, որ արձանն անհետացել է: Տեղական հեռուստաալիքներից մեկի աշխատակից Էնդրյու Կոստելոն սոցիալական ցանցերում արշավ է սկսել, որի նպատակն էր հայտնաբերել խավարասերին: Արդյունքում այն գտնվել է մետաղի թափոնների աղբավայրում: Կոստելոն գնել է արձանը՝ դրա դիմաց «վճարելով» երկու արկղ գարեջուր:

Այժմ հսկայական միջատը Ադելաիդայի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկը հանդիսացող Rundle Mall-ում է: Մոտ ժամանակներս այն կվերադառնա հրապարակ, որտեղ սկզբնապես տեղադրված է եղել: