FEMEN շարժման ակտիվիստուհիները «արյամբ» են հեղել մադրիդյան եկեղեցիներից մեկի առջեւի հրապարակը: Այդ կերպ ակտիվիստները բողոքարկում են կաթոլիկ Իսպանիայում հղիության արհեստական ընդհատման արգելքը:

Հաղորդում են, որ նրանցից մեկը եկեղեցու առաջ ծնկի է իջել, մերկացրել կուրծքն ու որովայնը: Նրա մարմնին կարգախոսներ են եղել գրված՝ «Ամանորը չեղյալ է համարվում» եւ «Ազատություն աբորտներին»:

Այդ ժամանակ ակցիայի մյուս մասնակիցները գետնին կարմիր գույն ունեցող նյութ են լցրել, որը արյուն է խորհրդանշել, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում օրենքի նոր ուղղման համաձայն, հղիության արհեստական ընդհատումն այսուհետ կնոջ իրավունք չէ եւ թույլ է տրվելու միայն բռնաբարության կամ մոր առողջությանը վտանգ սպառնալու դեպքում:

Մարիանո Ռախոյայի կառավարությունն առաջարկում է օրինագիծ ընդունել, որն աբորտները թույլ կտա միայն բռնաբարության կամ մոր առողջությանը վտանգ սպառնալու դեպքում:

Իսպանիան խստացնում է աբորտների մասին օրենսդրությունը