Շատ դեռհասների մոտ գլխացավեր են առաջանում անընդհատ ծամոն ծամելու սովորության պատճառով: Նման եզրակացության է հանգել բժիշկ Նեյթան Վաթեմբերգը Մեյրի բժշկական կենտրոնից, գրում է Psych Central-ը: Ինչպես ցույց է տվել 30 կամավորների հետազոտումը, ծամոնից հրաժարվելն էապես օգնել է փորձի 26 մասնակիցների, իսկ 19 մարդ լիովին ազատվել է գլխացավից:
Իհարկե, այն խմբի 20 անդամ, որոնք ծամոնից հրաժարվելը չէր օգնել, արդյունքում վերադարձել էին մաստակին: Միգրենները բավական տարածված են դեռահասների շրջանում, հատկապես աղջիկների: Պատճառները սթրեսն է, հոգնածությունը, քնի պակասը, ջերմությունը, վիդեո խաղերը, աղմուկը, արեւը, ծխելը, թերսնումը եւ դաշտանը: Այժմ այս ցանկն է ավելանում նաեւ մաստակը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել է 6-19 տարեկան 30 կամավոր: Նրանք պարբերական գլխացավեր ու ճնշող ցավեր ունեին: Յուրաքանչյուրն ամեն օր մաստակ էր ծամում՝օրական վեց ժամ: Նրանաց առաջարկել են մեկ ամսով հրաժարվել ծամոնից: Մեկ ամիս անց 30-ից 19-ի մոտ գլխացավը վերացել է, 7-ի մոտ քչացել է ցավերի հաճախականությունը: 26 հոգի համաձայնել են երկու շաբաթով դարձյալ սկսել ծամել եւ նրանց մոտ գլխացավերը վերականգնվել են:





























