«Լեւադա-ցենտր» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալների համաձայն՝ երգչուհի Ալլա Պուգաչովային «Տարվա կին» են ճանաչել ռուս հարցվողների 12 տոկոսը:
Պրիմադոնայից բացի «գլխավոր» կանանց ցուցակում են նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն (4 տոկոս) եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (3 տոկոս):
Նշենք նաեւ, որ սոցիոլոգների տվյալների համաձայն, հարցվողների 51 տոկոսը 2013թ. հաջող են համարել: Նախորդ 2012 թվականը, ինչպես հաղորդում է «Լեւեդա-Ցենտրը», հաջող են համարել միայն 47 տոկոսը:
Վլադիմիր Պուտինը դարձյալ Ռուսաստանում ճանաչվել է «Տարվա մարդ»





























