Lufthansa ավիաընկերության ավելի քան հազար օդաչուներ եւ ուղեկցորդներ բողոքի ցույցի են դուրս եկել Ֆրանկֆուրտի օդնավակայանում։

Դեռեւս անցած շաբաթ գերմանական խոշորագույն ավիաընկերության աշխատակիցները սպառնացել էին քառօրյա գործադուլ հայտարարել, որը կարող էր թանկ նստել ընկերության վրա, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։

Վեճերը պտտվում են աշխատավարձերի շուրջ։ Բացի այդ, օդաչուները կորպորատիվ որոշումներ ընդունելու ժամանակ ցանկանում են ձայնի իրավունք ունենալ։ Ղեկավարությունն իր հերթին փորձում է կորուստների կրճատման քաղաքականություն վարել, ինչը երաշխավորում է, աշխատավարձերը չբարձրացնելու պարագայում, պահպանել աշխատատեղերը։

Անցած տարի պահանջակի պակասի պատճառով ընկերությունը 150 մլն դոլարի վնաս է կրել, հայտնում է Вести.ru-ն։