Թուրքիայում սկանդալի առիթ է ստեղծվել: Vakit թերթի էլեկտրոնային տարբերակում դրվել է տեսագրություն, որտեղ թուրքական գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարը սեռական կապի մեջ է մտնում իր կուսակցության կին պատգամավորի հետ:
Vakit-ի կայքէջից կարճ ժամանակ անց հիշյալ տեսագրությունը հանվում է, սակայն այն արդեն հայտնվել է Youtube-ում: դեռեւս հայտնի չէ, թե գաղտնի տեսախցիկով նկարահանված տեսարանը մոնտաժված է՞, թե իրական: Դենիզ Բայկալը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:
Անկարայի գլխավոր դատախազությունը արդեն հետաքննություն է սկսել հիշյալ տեսագրության կապակցությամբ` «անձնական կյանքի գաղտնիությանը վնաս հասցնելու», «անձնական տվյալների նկահարանման» եւ «անձնական վիրավորանք հասցնելու» հոդվածներով:



























