Վրաստանի հայաբնակ Նինոծմինդայի, Ախալքալաքի եւ Մառնեուլի շրջանների 6 ընտրատեղամասերում մայիսի 30-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Նշենք, որ այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում եւ շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հիսունից ավել դիմում- բողոքներ են ներկայացրել: Ա. Ստեփանյանի ներկայացմամբ, այս ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցոնման, քվեատուփը թաքցնելու դեպքեր: Հանձնաժողովների անդամները նաեւ միջամտել են ընտրական գործընթացին: Այս կապակցությամբ դիտորդները այդ տեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են Ջավախքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Եւ եթե այնտեղ բողոքներին ընթացք չտրվի, կդիմեն Վրաստանի ԿԸՀ:

Այնուհետեւ անդրադառնալով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հայերի մասնակցության խնդրին, նա ասել է, որ այստեղ ընտրություններին մարդկանց մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել այն ընտրատեղամասերում, որոնք հայերով բնակեցված են եղել: «Իսկ նախորդ ընտրություններում հայերի մասնակցությունը զգալիորեն բարձր է եղել։ Սա մեզ թույլ է տալիս ասել, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը` բոյկոտել կուսակցական ցուցակները, արդյունք տվել է», -ընդգծել է Ստեփանյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, ընտրությունների արդյունքների հետ համամիտ չի լինի միայն Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» կուսակցությունը:

«Բազմազգ Վրաստանը» պահանջում է 6 ընտրատեղամասերում անվավեր ճանաչել ընտրությունների  արդյունքները «Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը` բոյկոտել կուսակցական ցուցակները, արդյունք է տվել...»