Մոսկվայում ձերբակալվել է ճանապարհապարեկային ծառայության գումարտակներից մեկի տեսուչը, ով բռնաբարել է Էստոնիայի մի քաղաքացուհու: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցագործին երեկ` հունիսի 1-ին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նախօրեին, ժամը մոտավորապես 15:45-ին, Մոսկվայի արեւելքում գտնվող  Պեխորսկի փողոցում ոստիկաններին է մոտեցել 32-ամյա մի կին՝ Էստոնիայի քաղաքացուհի, եւ հայտնել, որ ժամը 15-ին անհայտ տղամարդը իրեն քարշ է տվել դեպի մեքենան, որտեղ ծեծել ու բռնաբարել է: Հինգ րոպե անց, Լուխմանովսկի փողոցում, 35-րդ շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, կանգնեցվել է հիշյալ մեքենան, որում գտնվել է ճանպարհային ոստիկանության աշխատակիցը: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: