2009թ. բոլոր երկրների ռազմական ծախսերը հասել են ռեկորդային նշագծի՝ 1,53 տրլն դոլարի: Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտին: 2008թ. համեմատությամբ ցուցանիշն աճել է 5,9 տոկոսով, իսկ 2000-ի համեմատ՝ 49 տոկոսով։
Պաշտպանական ծախսերով առաջատարը 2009թ. Միացյալ Նահանգներն են, որի ռազմական ծախսերը կազմել են 661 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 100 մլրդ-ով, իսկ երրորդը՝ Ֆրանսիան՝ 63,9 մլրդ:
Ռուսաստանն ընդամենը 5-րդ տեղում է Մեծ Բրիտանիայից հետո: 2009թ. Ռուսաստանը ծախսել է 53 մլրդ, Մեծ Բրիտանիան՝ 58 մլրդ:
Ինստիտուտի փորձագետների գնահատականներով՝ ֆինանսավորման աճը մասամբ կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը երկարաժամկետ ծրագրեր ունեն:


























