Ռուս հայտնի մաթեմատիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Արնոլդը մահացել է հունիսի 3-ին՝ կյանքի 73-րդ տարում։ Մահվան պատճառ է դարձել վիրաբուժական միջամտությունից հետո զարգացած պերիտոնիտը, հայտնում է Dni.ru-ն։

Վլադիմիր Արնոլդը ծնվել է 1937 թվականին Օդեսայում եւ արդեն 28 տարեկանում դարձել է գիտությունների դոկտոր։ 1990 թվականին ակադեմիկոս է ընտրվել։ Արնոլդը գրել է մի շարք դասագրքեր, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել մաթեմատիկայի զարգացման վրա։