Անհայտ երկնային մարմինը հարվածել է Յուպիտերին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի վրա ուժեղ բռնկում միմյանցից անկախ նկատել են երկու սիրողական աստղագետներ:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, դեռ պարզ չէ, թե որ երկրային մարմինն է բռնկում առաջացրել Յուպիտերի վրա: Արդյոք դրանք եղել են երկնաքարե՞ր, թե գիսաստղե՞ր: Հայտնագործության հեղինակներն իրենց գործընկերների կոչ են անում շարունակել հետեւել Յուպիտերին:

2009 թվականի ամռանը եւս աստղագետները գրանացել էին նմանատիպ իրադարձություն: Այլ երկնային մարմինների հետ Յուպիտերի բախումները նկատվել են դեռեւս 15 տարի առաջ: