Ամեն օր նույն ժամին քնող եւ արթնացող կանանց մոտ օրգանիզմում ավելի քիչ քանակությամբ ճարպի մակարդակ է նկատվում, պնդում եn ամերիկյան գիտնականները: Նրանց հետազոտություններին մասնակցել են ԱՄՆ-ի երկու խոշորագույն համալսարանների 17-26 տարեկան ավելի քան 300 ուսանողուհիներ: Գիտնականները գնահատել են մասնակիցների մարմինների հյուսվածքների կազմը, նրանց սարք են տրամադրել, որոնք մեկ շաբաթվա ընթացքում հետեւել են աղջիկների քնի ռեժիմին եւ ցերեկային տեղաշարժին, հայտնում է «ԱիՖ»-ը:

Հետազոտությունները ցույց է տվել, որ միեւնույն ժամին քնելն ու առավոտյան նույն ժամին արթնանալը օրգանիզմում հանգեցնում է ճարպերի ավելի քիչ պարունակությանը. 6,5 ժամից քիչ եւ 9,5-ից ժամից ավելի քնի տեւողությանը կապված է ճարպի ավելի մեծ պարունակության հետ, 8-8,5 ժամ քնի տեւողությունը պայմանավորված է ճարպի նվազագույն պարունակությամբ: