Մոսկվայում անհայտ անձինք ուղղափառ վանքից ոսկերչական իրեր են գողացել ընդհանուր առմամբ 150 հազար ռուբլի որժողությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գողությունը տեղի է ունեցել Կիեւի ու Գալիցկու պատրիարք սուրբ նահատակ Վլադիմիր վանքում:
«Գողերը վանք են ներթափանցել ու ոսկե ու արծաթե շղթաներ են գողացել, ինչպես նաեւ եկեղեցական այլ իրեր»,- աղբյուրը ներկայացնում է ոստիկանության հաղորդագրությունը:
Տվյալ փաստի առթիվ հարուցել են քրեական գործ, անցկացվում են օպերատիվ միջոցառումներ հանցագործների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով:




























