Արաբ շեյխը պատրաստ է մեկ մլն դոլար վճարել Ուրուգվայի նախագահին՝ նրա 1987 թվականի արտադրության Volkswagen Beetle (բզեզ) ավտոմեքենայի համար: Ուորգվայի նախագահ Խոսե Մուխիկան խոստովանել է, որ այդ առաջարկությունն առաջին անգամ չէ, որ ստանում է, հաղորդում է «Վեստին»:
Ուրոգվայի նախագահը հակված է համաձայնել առաջարկին ու վաճառել իր ռետրո մեքենան: Այդ գործարքից ստացվող գումարը նա ուզում է ուղղել անտուն մարդկանց աջակցությանը:
Մուխիկան հայտնի է իր համեստ ապրելակերպով: Նա ապրում է մայրաքաղաքի ծայրում, ֆերմայում, իսկ աշխատավարձի մեծ մասը տրամադրում է բարեգործությանը: Մուխիկայի հայտարարագրի համաձայն, հին երկնագույն «Ֆոլքսվագենն» արժի 2,8 հազար դոլար:
Իր մեքենան գնելու շեյխի ցանկությունը Ուրուգվայի նախագահը բացատրել է հետեւյալ կերպ. «Մարդիկ ֆետիշիզմի հակում ունեն, մեզ պետք են որոշակի նյութական սիմվոլներ»:




























