Հուլիսի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39184112 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 887 մլն 180 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 627 մլն 180 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 260 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 938 945 192 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5747 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8,75 տոկոս: Աճուրդին մասնակցել է 13 դիլեր: