NEWS.am-ի տեղեկություններով` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Արգիճ գետի հունի փոփոխության հարցի առնչությամբ այսօր` հուլիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ Մարտունու հինգ գյուղերի գյուղապետերն ու Արգիճ գետի հունի մոտ շինարարություն իրականացնող «Զանգեզուր էքսիմպ» ընկերության ներկայացուցիչը:
Վերջինս փորձել է ապացուցել, որ տեղում ընթացող շինարարությունը օրենքի շրջանակում է: Սակայն բնապահպանության նախարարը համայնքապետերին խոստացել է չեղյալ հայտարարել Արգիճ գետի հունի մոտ իրականացվող շինարարությունն ու հետաքննություն սկսել կառույցի օրինականության հիմքերը բացահայտելու ուղղությամբ:
«Զանգեզուր էքսիմպ»-ի սեփականատերը, ով նույնպես ներկա է եղել այս հանդիպմանը, ասել է, որ իրեն խաբել են եւ որ ինքը տեղյակ չի եղել առկա խնդիրներին: Իրեն ներկայացվել է փաթեթ, որը նա գնել է, առանց տեղյակ լինելու խնդիրներին: Իսկ նախարար Արամ Հարությունյանն էլ նշել է, որ ինքը երբեք նման թույլտվություն չէր տա, որ դա եղել է իր նախորդի օրոք:




























