«Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ այս տարի չեն սպասվում, սակայն կլինեն տատանումներ՝ սեզոնայնության եւ այլ գործոնների ազդեցության ներքո։ Տ. Ջրբաշյանը վերահաստատեց նաեւ իր նախկին կանխատեսումը, ըստ որի՝  տարվա կեսից տեղի կունենա տնտեսության աճի տեմպի դանդաղում, սակայն տարեկան արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի կառավարության եւ միջազգային կառույցների կանխատեսած ցուցանիշները։

Իսկ «Ամերիաբանկի» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին նշեց, որ տնտեսությունում աճել է վարկի նկատմամբ պահանջարկը, ինչը իրական տնտեսական աճի վկայություն է։