Հուլիսի 26-ին, ժամը 14.08-ին Փրկարար ծառայությունում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենք մոլորվել են Կեչուտի ջրամբարին հարակից տարածքում, եւ իրենցից մեկին անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 14.11-ին դեպքի վայր է մեկնել Ջերմուկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14.30-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին, որոնցից Երեւանի բնակիչ, 76-ամյա Էմիլիա Քոչարյանին պատգարակով տեղափոխել են ավտոմայրուղի եւ ժամը 15.05-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հետագա հոսպիտալացման կարիք չի առաջացել:




























