Տեղեկություն է հայտնվել, որ Mazda-ի ճապոնական արտադրողն իր նոր՝ CX-9 ամենագնացը զինել է առավել խնայողական, բենզինով աշխատող շարժիչով, որի հզորությունը 300 ձիաուժ է։ Այդ տեղեկությունը հաղորդել է ընկերության ղեկավարությունը։

Հայտնի է, որ արտադրողն ի սկզբանե չէր նախատեսում մեքենայի վրա դիզելային շարժիչ տեղադրել, դրա համար էլ   Mazda CX-9-ը զինված կլինի նոր չորսգլանային 2,5 լիտրանոց շարժիչով, որը տուրբոփչման տեխնոլոգիա ունի։ Առկա տվյալների համաձայն, մեքենան կդառնա ընկերության վերջին փոխադրամիջոցը, որում օգտագործված կլինի Skyactiv շարժիչ։ Ճապոնական ինժեներներն ընդգծում են, որ նոր շարժիչի հիմնական տարբերությունը լինելու է խնայողականությունը, փոխանցում է  Svopi-ն։

Հաղորդվել է, որ նորույթը նախատեսված է առավելապես հյուսիսամերիկյան շուկայի համար։