Wolrcarfans պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Lexus RX-ի 7 տեղանոց տարբերակի լրտեսական լուսանկարները: Այս մոդելը ճապոնական ապրանքանիշի առաջին 7 տեղանոց քրոսովերն է լինելու: Ներկայում այդպիսի տարբերակներ ունեն միայն LX եւ GX ամենագնացները:
Ըստ Motor-ի, առայժմ հայտնի չէ, թե որքան կավելանա RX-ի երկարությունը եւ ինչպիսի կլինի նստատեղերի երրորդ շարքը:
Հայտնի չէ նաեւ, թե 7 տեղանոց RX-ը երբ կհանվի վաճառքի: 5 տեղանոց տարբերակն ԱՄՆ-ում հնարավոր կլինի պատվիրել տարեվերջին:




























