Ավստրալական EVX ընկերությունը The Immortus անվանումով էլեկտրական սպորտքար է մշակել, որը սնուցվում է արեւային մարտկոցներից: Autoevolutoion-ի փոխանցմամբ, նորույթը կցուցադրվի նոյեմբերին, ամերիկյան SEMA շոուի ժամանակ:

The Immortus-ի երկարությունը 5 մետր է, լայնությունը՝ 2 մետր, իսկ բարձրությունը՝ 1.1 մետր: Մեքենայի սրահում կարող է 2 մարդ տեղավորվել: Բացի այդ, փոքրիկ ուղեբեռի տեղ կա:

Մեքենան ընթանում է երկու էլեկտրական շարժիչների օգնությամբ, որոնց ընդհանուր հզորությունը 40 կիլովատտ է (54 ձիաուժ):

Ըստ Motor-ի, էլեկտրամոբիլը 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 150 կմ/ժ է:

EVX-ում The Immortus-ի սերիական արտադրության մասին ոչինչ չեն հաղորդում: