BMW ընկերությունն իր M2 նոր կուպեն կներկայացնի հոկտեմբերին: Այս մասին գրում է BMW Blog-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

BMW M2-ի շնորհանդեսը կարող է կայանալ նաեւ կա՛մ Լոս Անջելեսի նոյեմբերյան շոուի ընթացքում, կա՛մ 2016 թվականի հունվարին, Դեթրոյթի ավտոսրահի ժամանակ: Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարվա մարտից ոչ շուտ:

Մեքենան 3 լիտր ծավալով 365 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա: BMW M2-ը կառաջարկվի թափքի չորս գույնով. ճերմակ, մոխրագույն, սեւ եւ կապույտ: Gazeta-ի փոխանցմամբ, կապույտը կհամարվի մոդելի պաշտոնական գույնը: