Cadillac-ը պատրաստվում է մինչեւ 2020 թվականը 9 նոր եւ թարմացված մոդել թողարկել: Այս մասին գրում է USA Today-ը՝ վկայակոչելով ավտոարտադրող ընկերության նախագահ Յոհան դե Նայսենին:
Նորույթների թվում են լինելու 5 ամենագնացներ (SUV), կոմպակտ սեդան եւ 3 թարմացված մոդելներ, որոնք կմիավորեն կոմպակտ եւ միջին չափսերի մեքենաների լավագույն բնութագրերը:
Cadillac-ի մոդելային շարքի թարմացումը կսկսվի արդեն այս տարի, երբ վաճառքի կհանվի CT6 նոր սեդանը: 2016 թվականի սկզբին էլ կթողարկվի XT5 նոր քրոսովերը:
Ըստ Gazeta-ի, մինչեւ 2020 թվականը Cadillac-ը ծրագրում է նաեւ զբաղեցնել լյուքս դասի ավտոմեքենաների համաշխարհային շուկայի 5%-ը (ներկայում այդ ցուցանիշը 3.4% է), ինչպես նաեւ հասնել տարեկան 500 հազար մեքենայի վաճառքի մակարդակի (ընթացիկ տարվա համար կանխատեսվում է 300 հազար ավտոմեքենա):





























