BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է M4 կուպեի «լիցքավորված» տարբերակը, որի անվանը GTS ինդեքսն է ավելացել: Այն սերիական արտադրության է դրվելու:
Նորույթի շարժիչի հզորությունն անհայտ է: Հայտնի է, սակայն, որ այն ջուր մղելու համակարգ ունի: BMW-ում կարծում են, որ այն երկարացնում է շարժիչի կյանքը:
Ըստ Motor-ի, մեքենայի հետին լուսարձակներն օրգանական OLED լուսադիոդներ ունեն: Նորույթի հրապարակային պրեմիերան կկայանա առաջիկա հանգստյան օրերին, ամերիկյան Փեբլ Բիչի Նրբագեղության մրցույթին:





























