«Ռոսկոսմոս»-ը սելֆի է հրապարակել, որն օգոստոսի 10-ից բաց տիեզերքում արել է ռուսաստանցի տիեզերագնաց Գենադի Պադալկան: Լուսանկարը հրապարակվել է «Ռոսկոսմոս»-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Լուսանկարը բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել: Օգտատերերից մեկը, մասնավորապես, կատակել է. «Վերջապես մեր տիեզերագնացները լուսանկարչական ապարատ են գնել»:
Տիեզերագնացներ Գենադի Պադալկան եւ Միայիլ Կորնիենկոն օգոստոսի 10-ին ավարտել են բաց տիեզերք ելքը: Աղբյուրի փոխանցմամբ, տիեզերքում նրանց աշխատանքը տեւել է 5 ժամ 30 րոպե:
Ներկայում Միջազգային տիեզերակայանի անձնակազմում 6 անդամ կա. ռուսաստանցիներ Գենադի Պադալկան, Միխայիլ Կորնիենկոն եւ Օլեգ Կոնոնենկոն, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնացներ Սքոթ Քելլին, Չելլա Լինդգրենը եւ ճապոնացի Կամիա Յուին:




























