Կրթություն ստանալու ձգտումը գենետիկական արմատներ ունի եւ փոխանցվում է ծնողներից երեխաներին: Անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են AERA Open ամսագրում:

Հետազոտությանը 1.594 պատանի է մասնակցել, բոլորն էլ քույր կամ եղբայր են ունեցել: Գիտնականները համեմատել են բոլոր երեխաների գենետիկական տվյալները եւ փորձել գտնել գենետիկ կոդի այն հատվածները, որոնք պատասխանատու են պատանիների` կրթվելու ցանկության համար:  Հետազոտության հեղինակների կարծիքով, փաստը, որ երեխաները քույր ու եղբայր են եղել, թույլ է տվել բացառել արտաքին միջավայրի ազդեցությունը, որովհետեւ պատանիները միեւնույն միջավայրում են ապրել եւ դաստիարակվել:

Ըստ Gazeta.ru-ի, աշխատանքի արդյունքում գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ գեներն իրոք պատասխանատու են նրա համար, թե որքան մեծ է երեխայի ուսման հակումը: