Ամերիկյան Ջորջիա նահանգի ոստիկանները ձերբակալել են  47-ամյա Մարտի Ալեն Ռոջերին, որին կասկածում են թմրանյութի անօրինական վաճառքով զբաղվելու եւ այլ հանցագործությունների մեջ: Չարամիտը ինքն իրեն մատնել է՝ անասնաբուժական կլինիկա բերելով իր  ընտանի կենդանուն՝ Little Guy (Տղայիկ) անունով փողոցային շանը, որը թմրանյութի ազդեցության տակ է եղել:

Ռոջերսն անցյալ շաբաթ շանը փոխանցել էր բժիշկներին, գրում է   NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Smoking Gun-ին: Անասնաբույժները կենդանու մոտ  «ուժեղ գրգռվածություն, շնչահեղձություն եւ տագնապի վիճակ» են ախտորոշել: Բացի այդ, Տղայիկը գերակտիվություն էր դրսեւորում եւ անընդհատ թափահարում էր թաթերը: 

Անցկացված բուժական անալիզները ցույց են տվել, որ շան օրգանիզմում մետամֆիտամին կա: Անասնաբույժ Կեվին Չապմանը ոստիկանությանը տեղյակ է պահել: 

Խուզարկության արդյունքում Մարտի Ռոջերսի մոտ ոչ միայն մետամֆետամին է հայտնաբերվել, այլև՝ գողացված մոտոցիկլետ: 

Տղայիկին հանձնել են շների ապաստան, որտեղ նրա համար նոր տերերի կփնտրեն: