Նոր Apple TV հեռուստատեսային սարքի թողարկումը տեղի կունենա 2015-ի հոկտեմբերին, հաղորդում է 9to5mac.com-ը:

Սարքի նոր տարբերակը նորացված ձեւավորում կունենա,  Siri նավիգատոր եւ App Store հավելվածների խանութ, ինչպես նաեւ ծրագրավորողների համար նախատեսված  գործառույթներ: Բացի այդ, համալիրը կներառի հեռակառավարման նոր վահանակ, փոխանցում է   Gazeta-ն:

Վերջնական գինը դեռ որոշված չէ: Ըստ լուրերի, այն կարող է  149-ից մինչեւ 199 դոլար կազմել: