Արագածոտնի մարզում սեպտեմբերի 1-ին ուշ երեկոյան ողբերգական վթարի ենթարկված` Ծաղկաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Զաքար Սահակյանը կոմայի մեջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ծաղկաշենի գյուղապետ Խալաթ Ոսկանյանը:
Նա հայտնեց, որ վթարի հետեւանքով դստերը կորցրած վարորդի վիճակն անփոփոխ է:
Հիշեցնենք, որ դեպքից ժամեր անց Զաքար Սահակյանին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են:





























