Օրերս Արարատի մարզի Ոսկետափ գյուղում 10 տարեկան տղա երեխա է մահացել: Նշան Գեւորգյանը պարանից ճոճանակ է սարքել, կախել ծառին, ճոճվելու ընթացքում պարանը փաթաթվել է երեխայի վզին, ծնողները չեն հասցրել փրկել նրա կյանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանը:

«Հարեւանները ասում են` ճոճանակ է սարքել, ծառից կախել, ճոճանակի վրա տախտակ է դրել, ընկել է, տախտակը պոկվել է, պարանը փաթաթվել է վզին, խեղդվել է: Երկու օր առաջ էր, արդեն հուղարկավորել ենք երեխային»,-ասաց գյուղապետը:

Սերգեյ Աբրահամյանի խոսքով` Նշան Գեւորգյանը մանկահասակ երկու քույր, մեկ եղբայր ունի: Հայրը սանտեխնիկ է, մայրը` տնային տնտեսուհի: