Մեծ Բրիտանիայում գիտնականները Սթոունհենջի մոտ նեոլիթի դարաշրջանի ծիսական շինություն են հայտնաբերել։ Քարե կառույցը բաղկացած է մինչեւ 4.5 մ բարձրություն ունեցող մեծաբեկորներից, հայտնում է Informing-ը՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը։
Հնագետները ենթադրում են, որ այդ քարերը հին ժամանակ շարված են եղել ուղիղ գծով՝ ուխտավորներին ցույց տալով ծիսատեղի գնտվելու վայրը։
Հայտնագործությունն արվել էր Դարնգթոն Ուոլսի հուշարձանի մոտ։ Դա քարի դարի ամենախոշոր բնակավայրերից մեկն է եղել։ Դրա շրջակայքը շրջապատված է շրջանաձեւ թմբով։ Սկսած 19-րդ դարից՝ գիտնականները նկատել էին, որ թմբի մի կողմը շատ ճիշտ հարթ գիծ ունի։ Եվ միայն հիմա մասնագետները կարողացել են պարզել, որ թմբի մոնոլիտն ու եզրերը մեկ ամբողջություն են։ Գիտնականները ենթադրում են, որ կառույցը ուխտավորների համար ծառայել է որպես ուղենիշ դեպի Սթոունհենջ կամ այլ ծիսական վայր։
Սա Եվրոպայի ամենախոշոր մեգալիթյան կառույցներից մեկն է, սակայն գիտնականները հայտնաբերած քարերի բաղադրությունը դեռեւս չեն պարզել։
Հետաքրքրական է, որ այս գտածոն 4 հազար տարի թաքնված է եղել հնագետների ոտքերի տակ՝ 90 սմ խորության վրա։





























