Facebook-ի օգտատերերից Valery Thewatt-ն առաջարկել է որպես հեռախոսի համար պատյան հացի բոքոնն օգտագործել:
Վալերիի խոսքով, բոքոնը մի քանի առավելություն ունի: Այն թանկ չէ, հարմար է ցանկացած չափի եւ ձեւի հեռախոսի համար, բացի այդ, ուշադրություն է գրավում: Այդպիսի պատյանով հեռախոսը երբեք չի կորչի պայուսակում եւ կարող է նաեւ ձեռնապայուսակի դեր կատարել:
Ըստ Gazeta-ի, բոքոնի առավելություններից մեկն էլ այն է, որ կարելի է հեշտությամբ դրա վրա տեղադրել սելֆիի համար նախատեսված ձողը:































