Կալիֆորնիայի Կարիսբադ քաղաքի շինհրապարակներից մեկում Սառցե դարաշրջանի մամոնտների եւ բիզոնների քարացած ոսկորներ են հայտնաբերել: Դրանք շուրջ 200 հազար տարեկան են:

Սան Դիեգոյի պատմության թանգարանի աշխատակից Թոմ Դեմիրի պոսքով, շինարարության վայրում հայտնաբերվել է այս տարածաշրջանի պատմության ընթացքում երկրորդ նախապատմական բիզոնի մնացորդը: Այստեղ նաեւ կրիաների ու ձիերի ոսկորներ են գտել:

Ըստ Americaru-ի, Թոմ Դեմիրի կարծիքով, հայտնաբերված մնացորդները թույլ կտան տեղեկություններ ստանալ Սառցե դարաշրջանի կլիմայի փոփոխությունների մասին: Դա, գիտնականի համոզմամբ, կարող է օգնել ազդել այժմյան գլոբալ ջերմացման վրա: