Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում հնագիտական պեղումների ժամանակ կավե սափորում մ.թ. 1-2-րդ դարերի 2.976 արծաթե դինար են գտել: Այս մասին պատմել են Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովան եւ արշավախմբի ղեկավար Սնեժանա Գորյանովան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գանձը հայտնաբերել են գաղտնարանում: Այն հավաքել են 3-4 սերունդների ընթացքում, իսկ վերջին տիրոջ անունը՝ Սելվիուս Կալիստ, գրված է անոթի վրա: Հավաքածուում մետաղադրամներ են, որոնք շրջանառության մեջ են եղել 9 կայսրերի եւ 4 կայսրուհիների կառավարման տարիներին:
Հայտնաբերված գանձը թույլ է տալիս ընդլայնել բուլղար ժողովրդի անցյալի մասին պատկերացումները եւ հարստացնել Սոֆիայի պատմությանը թանգարանի ցուցանմուշները: Սերդիկի ամրոցը, որի տարածքում հայտնաբերվել է գանձը, մ.թ. 1-3-րդ դարերում բնակեցված է եղել բավական հարուստ մարդկանցով:





























