Նեապոլի 42-ամյա բնակչուհին դարձել է առաջին կինը, որը հաղթել է պիցցա պատրաստելու համաշխարհային մրցույթում։ Թերեզա Իորիոն այդ մրցանակին է արժանացել ավանդական նեապոլիտանական ոճի լավագույն պիցցան պատրաստելու համար։

«Ես շատ երջանիկ եմ։ Ես այս հաղթանակը նվիրում եմ ծնողներիս, որոնք ինձ սովորեցրել են պիցցա պատրաստելու հմտությունները։ Ամեն անգամ, երբ ես գրտնակում եմ պիցցայի խմորը, ես միշտ հիշում եմ հորս»,- ասել է իտալուհին լրագրողներին, գրում է «Ռոսբալտ»-ը։

Իորիոն մրցույթի 14-ամյա պատմության մեջ դարձել է առաջին կինը, որը շահել է այդ մրցանակը։