Լիվերպուլում The Real Junk Food Project անվանումով առաջին սրճարանն է բացվել՝ նվիրված «աղբային» ուտելիքին: Գաղափարի հեղինակները 23-ամյա բրիտանուհիներ Գեբբի Հոլմսն ու Նատալի Կրինն են: Նրանց խոսքով, մթերքի 35%-ը հայտնվում է աղբամանում, մինչդեռ նույն ընթացքում նվիրաբերության կոչեր են արվում:

Ըստ Liverpool Echo-ի, լիվերպուլյան հաստատությունն «աղբային» մթերքը ստանում է տեղի մատակարարներից եւ փոքրիկ սուպերմարկետներից: Բրիտանուհիները ճաշացանկը կազմում են՝ հաշվի առնելով այդ պահին ձեռքի տակ ունեցած մթերքը:

Ըստ Gazeta-ի, այցելուներին այստեղ տնական եւ օգտակար ապուրներ են առաջարկում, պուգինդ, սենդվիչ եւ այլ ուտեստներ: Հոլմսն ու Կրինը նաեւ գին չեն սահմանում, այլ այցելուներին առաջարկում են վճարել այնքան, որքան հարկ են համարում:

Երիտասարդ բրիտանուհիները հիմնական աշխատանք ունեն, այդ պատճառով The Real Junk Food Project-ը միայն հանգստյան օրերին է աշխատում: