Կոլորադոյի համալսարանի հետազոտողները, հետեւելով Ատլանտյան օվկիանոսի փոթորիկներին, ենթադրում են, որ 1995 թվականից սկիզբ առած դրանց ժամանակաշրջանն ավարտական փուլի է մոտենում:

Նշենք, որ այդ ընթացքում եղել են սեզոններ, երբ 11 փոթորիկ է գրանցվել: Ընդ որում, դրանք կործանիչ ուժ են ունեցել:

Ըստ Informing-ի, հիմա գիտնականները ենթադրում են, որ հյուսիսատլանտյան կլիմայական շրջանը մոտենում է իր ավարտական փուլին: Այդ ժամանակահատվածը կտեւի 2-ից մինչեւ 4 տասնամյակ:

Մասնագետների եզրակացության օգտին է խոսում այն, որ վերջին տարիներին օվկիանոսի մակերեւույթի ջրի ջերմաստիճանը նվազել է, արեւադարձային գոտիների վրայով անցնող քամիների արագությունը՝ մեծացել, աճել է նաեւ Ատլանտյան օվկիանոսի վրա ճնշումը: