Բրիտանացի Փոլ Մեյսոնը բաժանվել է իր հարսնացու Ռեբեկա Մաունթինից, հանուն որի նա նիհարել էր 305 կգ։ Այս մասին Մեյսոնը գրել է Facebook-ի իր էջում։
Տղամարդու խոսքով՝ բաժանվելու պատճառը հարաբերությունները շարունակելու խթանի բացակայությունն է եղել։ Մեյսոնը նշել է, որ իրենք ընկերներ են մնացել, եւ նա շարունակում է ապրել նախկին հարսնացուի տանը, մինչեւ նոր բնակարան վարձի։ Նրա խոսքով՝ Ռեբեկան աջակցում է իրեն, գրում է Lenta-ն։
2015թ. ապրիլին Մեյսոնին Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցում վիրահատել էին եւ 21 կգ ավելորդ մաշկ հեռացրել։ Նախքան այդ բրիտանացին կշռում էր 445 կգ։ Սիրահարվելով՝ նա որոշել էր նիհարել։ Գործընթացը տեւել էր 5 տարի։ Տարած բոլոր վիրահատություններից հետո Մեյսոնը կշռում է 120 կգ, իսկ նախկին հարսնացուն՝ 50 կգ։





























