Ամերիկյան Նյու Օռլեանի կենդանաբանական այգում հազվագյուտ սպիտակ ալիգատոր է մահացել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Բծավոր անունով 28 տարեկան կենդանին, որն ի ծնե ժառանգական հիվանդություն ուներ, որն ազդում է գունավորման վրա, կյանքի հիմնական մասն անցկացրել է այգու ակվարիուում: Ամերիկյան 5 մլն ալիգատորներից միայն 15-ն այդպիսի գունավորում ունեն:

Բծավորին հայտնաբերել են 1986 թվականին, Լուիզիանայում, բնության պաշտպանության կազմակերպության աշխատակիցներից մեկը: 4 տարի անց կենդանուն փոխանցել են Նյու Օռլեանի կենդանաբանական այգուն:

Վայրի բնության մեջ սպիտակ ալիգատորները գոյատեւելու քիչ հնարավորություն ունեն: Առաջիկայում ակվարիումի աշխատակիցները կհերձեն սողունին՝ մահվան պատճառը հասկանալու համար: