Իսպանիայում կայացել է գեյ ոստիկանների հարսանիք, որն առաջինն է այդ երկրի պատմության մեջ, հաղորդում է The Local պարբերականը։ Չեման եւ Ջոնաթանն ամուսնացել են Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում։ Արարողությանը մասնակցել են նրանց մեծ թվով գործընկերներ։

Ապագա նորապսակները արարողությանը եկել են տոնական ոստիկանական համազգեստով, իսկ տոնակատարությունը տեղի է ունեցել Ձիարշավի անդալուզիական թագավորական դպրոցում։ Նշվում է, որ երկու տղամարդիկ ծանոթացել են ոստիկանությունում ծառայության ժամանակ եւ հինգ տարի հանդիպել են մինչեւ հարաբերությունները պաշտոնականացնելը։